Ռուսաստանի ԱԳՆ-ն 20 չեխ դիվանագետների ճանաչել է պերսոնա նոն գրատա

91

Իպատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների վտարմանը՝ Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակցի: Նրանց հրամայված է լքել Ռուսաստանի Դաշնությունը մինչ ապրիլի 19-ի օրվա ավարտը․ ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ կիրակի օրը տարածած հայտարարության մեջ:

«Դեսպանին վճռական բողոք են հայտնել՝ կապված Պրահայում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության անձնակազմի դեմ Չեխիայի իշխանությունների անբարյացակամ արարքի հետ: Վիտեզսլավ Պիվոնկային հայտնել են, որ Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակից «պերսոնա նոն գրատա» է հայտարարվում: Նրանց հրամայված է լքել երկիրը մինչև 2021 թ. ապրիլի 19-ը»,- ասվում է փաստաթղթում:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը շաբաթ օրը հայտարարել էին Պրահայում Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակցի արտաքսման մասին, որոնք, ըստ չեխական կողմի, «Ռուսաստանի հատուկ ծառայությունների սպաներ են»: Այս քայլն արվել է կապված 2014-ին Վրբետիցայում պայթյունի ենթադրյաբար բացահայտված հանգամանքների հետ: Ըստ քաղաքական գործիչների՝ դրանում ներգրավված են եղել ռուսական ռազմական հետախուզության սպաներ:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որում իր վճռական բողոքն էր հայտնում Պրահային՝ կապված «անհիմն ու մտացածին պատրվակներով» ձեռնարկված քայլի հետ: