Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կդառնա ԵՄ արտգործնախարարների տեսակոնֆերանսի գլխավոր թեման

154

Իրավիճակը Ուկրաինայիում, ներառյալ Դոնբասում իրավիճակի սրումը և Վրաստանում քաղաքական ճգնաժամը, կլինեն ԵՄ արտգործնախարարների երկուշաբթի օրը նախատեսված տեսաժողովի հիմնական թեմաները: Ինչպես Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչը, Ուկրաինայի վերաբերյալ քննարկման ժամանակ նախարարները, մասնավորապես, տեսազանգով կլսեն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային:

Արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը շեշտել է, որ արտգործնախարարները մտադիր են Կիևին դրվատել երկրի արևելքում «սրված իրավիճակի պայմաններում» զսպվածության համար և մտահոգություն հայտնել Ուկրաինայի հետ սահմանի մոտ Ռուսաստանի զինված ուժերի քանակի ավելացման կապակցությամբ:

Նրանք կգնահատեն Մինսկի համաձայնագրերի իրագործման առաջընթացը և հանդես կգան Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարող հայտարարությամբ, ինչպես նաև կլսեն Կուլեբայի զեկույցը Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: