Մ.թ.ա. XVIII դարին Հայկական բանակը ձեռք բերեց մարտավարական առավելություն՝ մասսայական կիրառություն ստացան ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐԸ

234

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի գրառումը մարտակառքերի կիրառման մասին, –

Մ.թ.ա. XVIII դարի կեսին Հայկական բանակը ձեռք բերեց մարտավարական զգալի մի առավելություն՝ երկաթի հետագա հաջող յուրացման արդյունքում ստեղծվեցին և մասսայական կիրառություն ստացան ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐԸ: Հայկական բանակի կողմից կիրառության մեջ դրված նոր մարտակառքն իրենից ներկայացնում էր երկաթյա երկու ճաղավոր անիվների վրա տեղակայված լավ պաշտպանված համեմատականորեն փոքրիկ մի սայլ, որին լծված էին երկու կամ երեք ձիեր և որի վրա գտնվում էին երկու, հազվադեպ՝ երեք, ռազմիկներ:

Ռազմիկներից մեկը սովորաբար զինված էր լինում ՆԵՏԵՐՈՎ և ԱՂԵՂՈՎ, ինչպես նաև հետն ուներ տեգեր, ընդ որում հակառակորդին հարվածելու հիմնական խնդիրը լուծում էր հենց այս ռազմիկը: Մյուս ռազմիկի հիմնական գործառույթը ՄԱՐՏԱԿԱՌՔԸ ՎԱՐԵԼՆ ԷՐ, ինչպես նաև, առիթի պարագայում, հարվածներ հասցնող ռազմիկի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ իր վրա եկող հարվածներից: Այս ռազմիկն ինքը հարվածներ էր հասցնում խիստ հազվադեպ։

Մարտակառքերի մեծաքանակ կիրառումը միանգամից էլ ՄԵԾԱՑՐԵՑ Հայկական բանակի ինչպես ռազմավարական, այնպես էլ օպերատիվ և մարտավարական արագաշարժությունը, ինչը նախկինի համեմատ համեմատականորեն կարճ ժամանակաշրջանում թույլ տվեց երկար տարածություններ անցնել՝ իր հերթին թույլ տալով ավելի հեռավոր արշավանքներ իրականացնել, քան մինչ այդ էր: Իր հերթին, մարտակառքերի կիրառումը առաջացրեց ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, երբ, մասնավորապես, ի հայտ եկավ մարտադաշտում մղվող պայքարի մի նոր տեսակ, ի դեմս մարտակառքերի անհատական կամ խմբային մենամարտերի:

Եվ վերջապես հարկ է ընդգծել, որ մարտակառքերի կիրառումը նմանատիպ մարտակառքեր չունեցող և հիմնականում միայն հետևազորից կազմված բանակների նկատմամբ մարտակառք կիրառող բանակին մեծ առավելություն էր տալիս, երբ ավելի արագաշարժ ու ճկուն մարտակառքերը հետևազորի հոծ խմբերի նկատմամբ հսկայական առավելություն էին ստանում՝ ԱՐԱԳՈՐԵՆ և ՏԱՐԲԵՐ ԿՈՂՄԵՐԻՑ ՀԱՐՎԱԾԵԼՈՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ, երբ իրենք պատասխան հարվածների համար մնում էին համեմատականորեն անխոցելի:

Վերևում նկարագրված մարտավարական և ռազմավարական առանձնահատկությունները իրենց անմիջապես էլ զգացնել տվեցին, ընդ որում առաջնային հարվածն իր վրա կրեց Բաբելոնի թագավորության բանակը, որի հետ այդ պահին Հայոց թագավորությունը գտնվում էր պատերազմական դրության մեջ…