«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հեռացնել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»

67

Եվրոմիությունը կարծում է, որ իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին շարունակում է մնալ ծայրաստիճան վտանգավոր, և Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել սահմանից: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսազանգով բանակցություններից առաջ իր տեսաուղերձում:

«Մենք կքննարկենք իրավիճակը Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքեր են գտնվում դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հեռացնել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից», ասել է նա: