Մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը․Հայկ Մարտիրոսյան

65

Հայոց պատմության մեջ մեծագույն դավաճանը նախաձեռնում է հայկական բանակի ոչնչացումը: Նպատակը` իրականացնել թուրքական ևս մի երազանք – Հայաստանի մնացած վերջին հատվածը դարձնել անխնդիր կլանելի:

Դրա վկայությունն է դավաճանի արած հայտարարությունը`զորակոչի և փաստացի բանակի կազմալուծման մասին:

Պատահական չէ, որ այս օրերին անընդհատ խոսվում է «բանակի արդիականացման» մասին, որի մանրամասներն էլ իբրև թե քննարկվում են և որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի հովանու ներքո:

Իրականում Մոսկվան ևս մեկ նվիրատվական քայլ է անում Թուրքիային` հիմա էլ բանակը կազմալուծելով և կապիտուլյանտին հովանավորելով անել այն` ինչ նրան ամենայն հավանականությամբ նաև ուղղակի պատվիրել են նրա հայրենի իշխանությունները` Անկարայի և Բաքվի վարչակազմերը:

Ամոթի վեց ամիսներից հետո հիմա էլ պայծառ ապագայի մասին զազրախոսություններով թևակոխենք նոր փուլ` ամոթի նոր շրջան, որում լուռ հետևելու ենք թե հիմա էլ ինչպես է քանդվում Հայաստանի միակ հենքն ու հիմքը` առանց այդ էլ դավադրաբար և թիկունքից զարնված հայկական բանակը:

Ծրագիր ունի` պետք է կատարի: Մենք էլ հետևենք: Ոչինչ, որ վաղը Երևանում հայկական զորքերի փոխարեն թուրքական բանակն է լինելու:

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։