Հայ էթնոսի ոչնչացման հրեշավոր ծրագրի իրականացմանն են լծված թուրքադրբեջանական վարձկան վարչապետն ու իր ուսապարկերը.Փաստինֆո

92

«Ադրբեջանի հետ խաղաղ կապրենք»՝ ասում է ներկա թուլակամ իշխանությունը, ընդ որում, սա ասում է ադրբեջանի սանձազերծած պատերազմում իրենց որդիների մասունքները նոր-նոր հողում ամփոփած ու մինչիմահ թաց աչքով ապրող հայ ծնողին։ Ասում է ու ոչ մի կերպ որպես պետություն չի արձագանքում Բաքվին՝ այսպես կոչված՝ «ռազմական ավարի պուրակի» բացումից հետո։ Մինչդեռ, այս փաստը և քաղաքակրթությունից դուրս գտնվող այս ազգի արձագանքը տվյալ փաստին՝ արդեն ոչ թե պագոնավոր, այլ՝ քաղաքացիական ադրբեջանցիների ցինիզմի և անմարդկային, ապաբարոյական լինելու մասին է վկայում։

«Ադրբեջանի հետ խաղաղ կապրենք» ասողը հա՞յ է, թե՞ «յան» ազգանվան տակ թաքնված հակահայ․․․

Գերիների վերադարձի, անհետ կորածներին գտնելու բոլոր ջանքերն ու հույսերն ի դերև հանելով, իշխանությունը շարունակում է իր քստմնելի գործարքը՝ Արցախի 80 տոկոսը թուրքերի և ահաբեկիչների օգնությամբ ու Իսրայելի տեխնիկական համակարգմամբ բռնազավթած ազերիների հետ։ Ուշադրություն դարձրեք՝ «գիտատեխնիկական պահերը» Իսրայելն է ապահովում, իսկ ահաբեկչական-բարբարոսականը՝ Թուրքիան։ Հիմա՝ ադրբեջանը երկաթը տաք-տաք ծեծելու ճանապարհով Հայաստանի սահմաններն է բզկտում։ Կապիտուլյանտի խնդրած 6-ամսյա ժամանակահատվածը հենց այս ամենը իրագործելու համար էր։ Սահմանների ու բարձունքների դիմաց առևտու՞ր ու բաց ճանապարհնե՞ր՝ սրանո՞վ են խաբում հայերին ներկա իշխանություններն ու նրա ցեղասպան-կիրթ հարևանները։ Որպես արդյունք՝ Հայաստանը օղակի մեջ է՝ այսօր ընդամենը երկու մարզ ունենք, որոնք թուրքադրբեջանական տանդեմի հետ սահմանակից չեն։

Իսկ Ալիևի ախորժակը ընդհուպ մոտենում է Երևանին, ասում է՝ Երևանը մենք զենքով չենք նվաճելու։ Դե իհարկե, կապիտուլյանտն իր բռի մեջ է, Երևանն էլ՝ իրենը։ Հիմա՝ ՀՀ-ի՝ ադրբեջանից պարտքուպահանջ չունենալու վրա է աշխատում Ալիևը։ Մանավանդ, Հայաստանի վախկոտ իշխանություններին վախի մեջ պահելու և հնարավորինս երկիրը բզկտելու ժամկետը 6 ամսով երկարացրել է կապիտուլյանտը։ Հետո՝ սրա հետ էլի առևտուր կանեն, եղածին էլ՝ սպիտակ ջարդով կնվաճեն․․․

Իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան։

Թուրքիան էլ ուզում է, որ հայերը որպես ազգ ու պետություն հրաժարվեն իրենց պահանջատիրությունից, որ թուրքը մաքրվի ցեղասպանությունից, որ նրանց գործած ոճիրը հայ ազգը ցեղասպանություն չհամարի, որ ինքը ներողություն չխնդրի, ներում չհայցի և ընդհանրապես, հայերի ցեղասպանության թեման վերանա աշխարհի երեսից՝ նրանց պահանջատիրությամբ հանդերձ։ Փոխարենը՝ ճանապարհներ և առևտուր է առաջարկում, քանի որ հասկացել է ՀՀ ներկա իշխանությունը վաշխառու է՝ պատրաստ հող ու պետություն ուրանալու։

Ավելին, թուրքադրբեջանական եղբայրությունը ուզում է հանգիստ ու առանց զգացմունքային էքսցեսներ առաջացնող հայ ազգի ապրի ու բարգավաճի տարածաշրջանում։

Հայ էթնոսի ոչնչացման հրեշավոր ծրագրի իրականացմանն են լծված թուրքադրբեջանական վարձկանները՝ ՀՀ վարչապետն՝ իր ուսապարկերով հանդերձ։ Դրան նպաստում են թուրք սիրող և թուրքին առանց նախապայմանների ներելու պատրաստ հայերը։

Քանի դեռ Թուրքիան Հայոց Ցեղասպանությունը չի ճանաչել, հայերը պիտի շարունակեն պահանջատեր լինել։ Հակառակը՝ Հայաստան պետության կործանումն է։

Աղբյուր` Փաստինֆո