«Լայվ է մտնում ու հաթաթա տալիս նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Արծրուն Հովհաննիսյանի պրապագանդիստական հայտարարությունները»․ Սարկիսով

78

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ ողջ պետական ապարատը լծված է նրա վրա, որպեսզի հասարակությանը համոզեն, ապացուցեն, որ Արցախյան վերջին պատերազմի ֆիասկոն որևէ կերպ կապ չուներ հայտնի սուբյեկտի անտաղանդ կառավարական հմտությունների հետ՝ ստիպված եմ մի քանի գրառումներով ցույց տալ, որ հայտնի սուբյեկտն ի սկզբանե ընդունել էր, որ հենց ինքն է գլխավոր հրամանատարը Ավելին, իր լայվերից մեկի ընթացքում նույնիսկ հանրայնացնում է, որ ինքը ունի հրամանատարական ընակություններ։
Մասնավորապես.

«(…) ասում եմ որպես՝ պատերազմական ժամանակ Զինված Ուժերի գլխավոր հրամանատար։ Հանկարծ, որևէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա։ Որևէ մե՛կդ (…)»։

Ուրեմն, սույն հայտնի սուբյեկտը պատերազմի ամենաթեժ շրջանում՝ իր ոճին համահունչ, լայվ է մտնում ու հաթաթա տալիս նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Արծրուն Հովհաննիսյանի պրապագանդիստական հայտարարությունները, բարձրաձայնում են, որ հայտնի սուբյեկտն ի վիճակի և ի զորու էլ չէ մարտ վարել, ղեկավարել ռազմական գործողությունները, ապահովել անխափան կապ ՊԲ-ԳՇ-ՊՆ եռամիասնության մեջ։

ԱԽ վայ-քարտուղարը հղումներ է անում  ՀՀ Սահմանադրությանը, որը ռազմական դրության պայմաններում վարչապետին չի շնորհում ԶՈւ գլխավոր հրամանատարի տիտղոսը։ Սակայն, պետք է ասել, որ տվյալ նորմը կիրարկման ուժով կատարվել է, այն փաստացի կատարվել է պետական բարձրագույն պաշտոնյաների կամարտահայտության արդյունքում։ Այսինքն սույն հայտնի սուբյեկտը ընդունել, ապա նաև հայտարարել է, որ ինքն է ԶՈւ գլխավոր հրամանատարը՝  վերջինից բխող բոլոր հետեւանքներով»։