Իրանի Մեջլիսը մտադիր է արգելել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի լրագրողների մուտքը երկիր. Press TV

120

Իրանական Մեջլիս (խորհրդարան) է մտել օրինագիծ, որն արգելում է ամերիկացի և բրիտանացի լրագրողների և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Իսլամական Հանրապետություն, ովքեր հավանություն են տալիս հակաիրանական պատժամիջոցներին: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով մեջլիսի կառավարման խորհրդի անդամ Սեյեդ Նասեր Մուսավի-Լարգանիին: