Ավստրիայի կառավարությունը պայմանավորվել է գնել Սպուտնիկ V պատվաստանյութը

106

Ավստրիական կոալիցիոն կառավարությունը, որի կազմում են Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը և Կանաչները, համաձայնության է եկել՝ ձեռք բերելու 1 միլիոն չափաբաժին Սպուտնիկ V: Դրա օգտագործումը նախատեսվում է Դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից գրանցումից հետո: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունը երկուշաբթի ՏԱՍՍ-ին է փոխանցել Ավստրիայի կառավարության ղեկավարի վարչությունը:

«Մենք համաձայնության ենք եկել Սպուտնիկ պատվաստանյութի 1 միլիոն չափաբաժին գնելու համար, որն արդեն օգտագործվում է ավելի քան 50 երկրներում: Մենք անհամբեր սպասում ենք EMA-ի արագ գրանցմանը, քանի որ յուրաքանչյուր լրացուցիչ պատվաստանյութ կօգնի մեզ փրկել կյանքեր, ապահովել աշխատատեղեր և ավելի արագ վերադառնալ նորմալ կյանքին», նշել է Կուրցը: