«Ավարտել Աֆղանստանում պատերազմը, որպեսզի կարողանանք պատրաստվել հաջորդ 20 տարվա մարտահրավերներին»

180

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է ուժի դիրքերից մոտենալ ապագա մարտահրավերներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Fox News-ի եթերում:

«Նախագահ Բայդենը վստահ է, որ ԱՄՆ-ն պետք է ուժի դիրքերից մոտենա 21-րդ դարի երկրորդ քառորդի մարտահրավերներին», ասել է նա: Ըստ Սալիվանի, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն «ամրապնդել իրավիճակը երկրի ներսում, ինչպես նաև կենտրոնանալ դաշնակիցների հետ հարաբերությունների վրա», օրինակ՝ Ճապոնիայի:

«Դա նշանակում է վերականգնել ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային հաստատություններում, ինչպիսին է Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որպեսզի կանոնները գրի ԱՄՆ-ն՝ թույլ չտալով Չինաստանին դա անել», ասել է Սալիվանը:

«Եվ վերջապես, դա նշանակում է ավարտել Աֆղանստանում անվերջ պատերազմը, որպեսզի կարողանանք պատրաստվել ոչ թե անցած 20 տարվա, այլ հաջորդ 20 տարվա մարտահրավերներին», ասել է Բայդենի օգնականը: