Ադրբեջանը հայտարարել է Մատաղիս գյուղում հիդրոէլեկտրակայանի գործարկման մասին

89

Հիդրոէլեկտրակայան է գործարկվել արցախյան Մատաղիս գյուղում : Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հայտարարել է «Ազերէներջի»-ի ղեկավար Բաբա Ռզաեւը:

«Մեկ շաբաթից ես ձեր ուշադրությանը կներկայացնեմ «Սուգովուշան 1»-ը եւ «Սուգովուշան 2»-ը, դրանք պատրաստ են, մենք գործարկել ենք դրանք, փորձարկումներ են ընթանում»,- նշել է նա։