Մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել. Միքայել Մելքումյան

80

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը հայտնել է, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է:

«Այժմ գտնվում ենք Ստրասբուրգում։

Երեքշաբթի օրը Երևանի ժամանակով 18:30-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կսկսվի հայ ռազմագերիների հարցով քննարկումը։

Այդ օրը մեզ պետք է հաջողվի եվրոպացի խորհրդարանականների մոտ իրավիճակ փոխել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։