Հանքատեղիի թույներով լի կարմիր լճակը․Վահագն Վարդումյան

63

Հանքային տուրիզմով զբաղվել ուզողներին առաջարկում եմ հենց հիմա սկսել Ստեփանավանից մոտ 6,5 կմ դեպի արևմուտք գտնվող Արմանիսից, այ էս կոորդինատներով նշված կետում գտնվող մահվան լճակից 41° 0’52.83″N 44°19’26.22″E

Բացեք գուգլն ու տեսեք, որ ժամանակին գործած ու հետո լքված, էս պահին միանգամայն բրախլամա հանքատեղիի թույներով լի կարմիր լճակը, որ մոտ 100 մետր երկարություն ունի, մոտակա բնակելի տներից մոտ 450 մետրի վրա ա գտնվում։

Ակնհայտ ա չէ՞, որ սենց չպիտի լինի, որ վախտին եկել են լիքը կտեր են տվել, թույլատվություն կորզել, հետո հանք բացել, հետո էլ մարդկանց ֆռցրել ու թողել ռադ եղել։

Հանքային տուրիզմով զբաղվողներ՝ չմոռանաք հանքատուրիստական հատուկ հանդերձանք ձեռք բերել Ախթալայի վանքի մոտակայքում գործող մասնագիտացված խանութից՝ էժան գներով։))

Նայեք էս նկարներին ու պատկերացրեք ձեր համայնքները էս նույն վիճակում, եթե պատրաստ չեք էդ ագահ շների դեմն առնել հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով։

Հ.Գ. Խեղճ Արմանիսի բնակիչներ……

Վահագն Վարդումյանի ֆեյսբուքյան էջից։