HETERO ընկերությունը մտադիր է Հնդկաստանում ամսական արտադրել Սպուտնիկ V-ի 7 մլն չափաբաժին

90

Հնդկաստանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ HETERO Biopharma-ն, մտադիր է երեք ամսվա ընթացքում Հնդկաստանում սկսել առնվազն 7 միլիոն չափաբաժին ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրություն: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է ընկերության շուկայավարման տնօրեն Մուրալի Կրիշնա Ռեդդի Բհիմիրեդին:

Շուկայավարման տնօրենը նշել է, որ այլ երկրների համար պատվաստանյութերի արտադրության վերաբերյալ պայմանագիր է կնքվել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ, որը վերահսկում է այս նախագիծը: «Այնպես որ, մենք աշխատելու ենք համաշխարհային շուկայի և մեզ համար», ասել է նա:

Նրա կարծիքով, համաշխարհային շուկայում դրա արժեքի մասին խոսելը դեռ վաղ է: «Մենք դեռ չենք մեկնաբանում դա», ասել է նա: