AstraZeneca-ով պատվաստումից հետո Ֆրանսիայում ևս չորս մահվան դեպք է գրանցվել

133

AstraZeneca պատվաստանյութը Ֆրանսիայում հանգեցրել է ատիպիկ թրոմբոզի ինը նոր դեպքերի և չորս մահվան: Այս մասին գիշերը հաղորդել է Ֆրանսիայի դեղերի և բժշկական պարագաների անվտանգության ազգային գործակալությունը:

Երկրում, պատվաստանյութի ներդրումից ի վեր, թրոմբոզի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 23-ի։ Պատվաստվելուց հետո ութ մարդ մահացել է, ասված է հաղորդագրության մեջ: