Սպիտակ տունը պատմեց, թե ինչպես է Բայդենն անցկացնում հանգստյան օրերը

104

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը ուղևորվել է Դելավեր նահանգում գտնվող գոլֆի ակումբ: Սպիտակ տան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագահին խաղի ընթացքում ուղեկցում են նրա հանգուցյալ որդու աները և խորհրդական Սթիվ Ռիկետտին:

Նշվում է, որ Բայդենը վաղուցվանից է սիրում գոլֆը: Հայտնի է, որ ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը հանգստյան օրերը հաճախ է անցկացրել գոլֆ խաղալով: