Ուկրաինայում չորրորդ մահն է գրանցվել Covishield-ով պատվաստումից հետո

124

Ուկրաինայի Լվովի մարզում 63-ամյա մարդ է մահացել այն բանից հետո, երբ պատվաստվել է Հնդկաստանում արտադրված և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մշակած Covishield պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է Լվովի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկին:

«Լվովի մարզային պետական ​​վարչակազմի Առողջապահության դեպարտամենտի համաձայն, 2021 թվականի ապրիլի 15-ին տղամարդը պատվաստվել է COVID-19-ի դեմ AstraZeneca/Covishield պատվաստանյութով», հավելել է Կոզիցկին Facebook-ում: Մահը գրանցվել է որպես «անբարենպաստ իրադարձություն իմունիզացումից հետո»:

Այդ պատրաստուկով պատվաստվելուց հետո սա Ուկրաինայում արդեն չորրորդ մահն է: