Ո՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին․ Դավիթ Խաժակյան

93

Սուրեն Պապիկյանին եւ Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը եւ պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ եւ որտե՞ղ են լինելու իրենք,  երբ Փաշինյանը չլինի վարչապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Պապիկյանը այսօր ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից եւ իր քաղաքական առաջնորդով պայմանավորեց ԼՀԿ խմբակցության ներկայացվածությունը խորհրդարանում, ասելով, թե «Փաշինյանի շվաքի ներքո են այդ աթոռին բազմել»:

Նախ ինձ համար անակնկալ էր փաշինյանական ոճի ելույթը, քանի որ Պապիկյանին ճանաչել եմ որպես հավասարակշիռ մարդ։ Բայց ավելի քան զարմացա, երբ նման շահարկում արեց մի մարդ, ով դեռեւս 2017թ․-ին «ԵԼՔ» դաշինքը առաջնորդելու համար քվեարկել էր Էդմոն Մարուքյանի օգտին։ Բացի այդ Պապիկյանը նույն ընտրատարածքում թեկնածու էր Էդմոն Մարուքյանի հետ եւ վերջինից 11 անգամ պակաս քվե էր ստացել (554):

ԼՀԿ-ն 2018թ․ արտահերթ ընտրությունների հայտարարման առաջին իսկ օրվանից ասել է, որ խորհրդարանում հանդես է գալու որպես ընդդիմադիր խմբակցություն եւ դրա համար քվե է ստացել։

Պապիկյանին եւ Փաշինյանի մյուս թիմակիցներին կառաջարկեմ միայն փակել աչքերը եւ պատկերացնել, թե որտե՞ղ կլինեին իրենք, եթե Փաշինյանը վարչապետ չլիներ եւ որտե՞ղ են լինելու իրենք երբ Փաշինյանը չլինի վարչապետ․․․»