Նոր տեղեկություններ Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիայի վերաբերյալ

128

Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան կազմակերպել է իրանցի Ռեզա Քարիմին: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է IRIB հեռարձակող կորպորացիան՝ հետախուզական տվյալներ վկայակոչով: Նշվում է, որ անմիջապես դիվերսիայից առաջ նա փախել էր երկրից:

Նաթանզի միջուկային օբյեկտում կատարված դիվերսիան տեղի է ունեցել ներս տեղափոխված պայթուցիկ սարքի գործարկման արդյունքում: Պայթյունը մասամբ վնասել է ցենտրիֆուգների էլեկտրամատակարարման համակարգը: Կիբեռհարձակման մասին տվյալներ չկան: