Նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի ասել է, ԳՇ պետը պահանջում է դադարեցնել պատերազմը. Ի՞նչ է ուզում նիկոլը.Բագրատյան

77

Օնիկ Գասպարյան – նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

«նիկոլը հանրությանը ևս մեկ անգամ խաբելու համար “հրապարակում” է ԱԽ գաղտնի արձանագրություններ։ Գասպարյանը պնդում է, որ դրանք կրճատ հատվածներ են։ Նա պահանջում է, որ հրապարակվեն ձայնագրություններն ամբողջությամբ։

նիկոլն ասում է, որ Գասպարյանը իբր թե իրեն չի զգուշացրել պատերազմը շուտափույթ կերպով դադարեցնելու մասին։ Նա ձև է անում, թե մոռացել է, որ այդ մասին ժամանակին ինքը դրական էր պատասխանել մամուլով։

Բացի այդ նա մոռացել է, որ հոկտեմբերի առաջին 10-օրյակում արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպելիս ուղղակի տեքստով ասել է, ԳՇ պետը պահանջում է քաղաքական լուծում գտնել և դադարեցնել պատերազմը։ Ի՞նչ է ուզում նիկոլը։

Երևի ինչ-որ մեկը նրան հուշում է. այս ժողովրդին ինչքան ուզես կարող ես խաբել»,-գրել է նա։