Իրանի ԱԳՆ-ն դատապարտեց Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

46

Թեհրանը դատապարտում է Վաշինգտոնի նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ և դրանք համարում է սխալ ուղղությամբ քայլ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

Խաթիբզադեի խոսքերով, «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ հայտարարելու ԱՄՆ կառավարության գործողությունները սխալ ուղղությամբ քայլ է, որն Իրանի արտգործնախարարությունը ամբողջությամբ մերժում է»:

Ըստ Խաթիբզադեի ՝ «ԱՄՆ կառավարության կողմից կեղծ պատրվակներով այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հակումը դարձել է այդ երկրի ինստիտուցիոնալացված մոտեցումը»: «[Նախագահի] վարչակազմի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդել այդ մոտեցման վրա», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: