Էրդողանը և Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել

50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ճգնաժամին:

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային թեմաները, առաջին հերթին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ճգնաժամը, ինչպես նաև իրավիճակը Էգեյան և Միջերկրական ծովերում, Լիբիայում ու Աֆղանստանում», ասվում է Թուրքիայի առաջնորդի հայտարարության մեջ:

Էրդողանը «հույս է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև ճգնաժամը կլուծվի երկխոսության միջոցով», որը հաշվի կառնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու Մինսկի համաձայնագրերը: