Զախարովա. Կիևը չի մտածում սեփական քաղաքացիների մասին՝ քննարկելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը

105

Կիևի իշխանությունները չեն մտածում ազգային շահերի կամ սեփական քաղաքացիների մտահոգությունների մասին, երբ քննարկում են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Այս մասին շաբաթ օրը իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, թե երկրի անվտանգությունը կարող է երաշխավորվել միայն Հյուսիսատլանտյան դաշինք մուտք գործելով, ինչպես նաև դաշինքի անդամ Կանադայի որոշման մասին լուրը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով դադարեցնել իր ուսումնական առաքելությունը Ուկրաինայում:

Ուրբաթ օրը, CBS հեռուստաալիքը, վկայակոչելով Կանադայի Պաշտպանության նախարարության աղբյուրը, հայտարարել էր Ուկրաինայում կանադական ռազմական հրահանգիչների առաքելության կասեցման մասին՝ անձնակազմում կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: