Դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումից ռուս տուրօպերատորների վնասը հաշվարկվել է 5 մլրդ ռուբլի

116

Թուրքիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումից ռուս տուրօպերատորների կորուստները կազմում են առնվազն 5 միլիարդ ռուբլի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

«Տարբեր թվեր են անվանվում [Թուրքիայի հետ օդային երթևեկության սահմանափակման հետ կապված Ռուսաստանի տուրօպերատորների կորուստների մասին]. 5 միլիարդ ռուբլի և ավելի: Բայց Ստամբուլով թռչող տարանցիկ ուղևորները դեռ հաշվի չեն առնվել», ասել է նա:

Բարզիկինը հույս է հայտնել, որ հունիսի 1-ից հետո այդ կորուստները կփոխհատուցվեն Թուրքիայի հետ լիարժեք օդային կապերի վերականգնմամբ: