Բայդենի կարծիքով, գագաթաժողովի միջոցով ՌԴ-ն կարող է հետ գալ համաշխարհային հանրություն

80

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանը հայտնվել է համաշխարհային հանրությունից «դուրս», և ինքն իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները տեսնում է որպես «կամուրջ» նրան հետ բերելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Նախագահը գտնում է, որ Ռուսաստանը շատ առումներով դուրս է համաշխարհային հանրությունից: Այժմ մենք ունենք «մեծ յոթնյակի», այլ ոչ «մեծ ութնյակի» ձևաչափ: Գագաթաժողով անցկացնելու նախագահի առաջարկը կամուրջ է դեպի հետ: Նա ենթադրում է, որ դա բխում է Ռուսաստանի շահերից», մեջբերում է ՌԻԱ գործակալությունը Փսակիին:

Վաշինգտոնի կողմից Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ մտցնելուց հետո Բայդենի`երկկողմ գագաթաժողով անցկացնելու հրավերն ուժի մեջ է, ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: