ԱՄՆ-ն էսկալացիա է համարում Ռուսաստանի պատասխան միջոցները

121

«Մեր վերջին գործողությունները (Ռուսաստանի դեմ պատժամիջոցները) համաչափ և համահունչ էին Ռուսաստանի վնասակար գործողություններին: Ռուսաստանի կառավարության կողմից այսօրվա հայտարարությունը վերածվել է էսկալացիայի և ափսոսանք է առաջացնում», ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Մեր շահերից չի բխում էսկալացիայի փուլ մտնելը, բայց մենք մեզ իրավունք ենք վերապահում արձագանքել ԱՄՆ-ի դեմ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող ցանկացած պատասխան գործողություններին»:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին նշել է Ռուսաստանի պատասխան միջոցները ԱՄՆ նոր պատժամիջոցներին: