Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ մեր տղաներին պետք է վերադարձնեն․ Արմեն Սարգսյան

105
 «Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ նախ  մեր տղաներին պետք է վերադարձնեն, հետո հաջորդ քայլի մասին կմտածենք:
Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը լինել ի հաշիվ մեկ կողմի՝ ի հաշիվ մեզ: Ես չեմ կարողանալու մոռանալ Եղեռնը և այս 100-ից ավելի տարիների մեր ժողովրդի դժվարությունները, դժբախտություններն ու պատմությունը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում դրա ուղղությամբ՝ ճանաչման կամ ներողություն խնդրելու և այլն: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ ինձ հարց կտաք». hատված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած պաշտոնական այցն ամփոփող հարցազրույցից:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսուհետ իր առանձին էջը կունենա «Տելեգրամ»-ում: Հետևել կարող եք այստեղ՝ https://t.me/ArmenSarkissian: