IT նորությունները՝ մեկ շարքով

160
News concept: pixelated words IT News on digital background, 3d render

Մայկրոսոֆթը կսկսի Իկսբոկս իկսի դիզայնով սառնարանների արտադրությունը

Վերջերս թվիթերում քվեարկություն է անցկացվել, որի արդյունքում Մայկրոսոֆթը որոշվել է, թե արդյոք լավ գաղափար է՝ իկսբոկս իկսի ոճով փոքր սառնարանների արտադրություն սկսելու։ Արդյունքը ցույց տվեց գնորդների հետաքրքրությունը, և ամենայն հավանականությամբ ընկերությունը կսկսի մրցակցել շուկայի տվյալ հատվածի արտադրողների հետ։

Նորույթը առաջինը կստանա ընկերության համախոհ Սքիթլս ընկերությունը։ Նրանք էին այս գաղափարի ջատագովները, որի արդյունքը դարձավ մոտ մեկ ամիս տևած քվեարկությունը։ Հետագայում ռեդմոնյան կազմակերպությունը կմեկնարկի արտադրությունը՝ սառնարանով հետաքրքրողների համար։

Ներկա պահին հստակ տեղեկատվություն առկա չէ սառնարանի  թե՛  գնի, թե՛ արտադրման ժամկետների, և թե՛ վաճառքի դուրս գալու ժամկետների  մասով։

Հիշեցնենք, որ ընկերությունը արդեն թողարկել է սառնարաններ նոր սերնդի հեռակարավարման վահանակների ստեղծման ժամանակ և արտադրանքը բաժին էր հասել երգիչ Սնուպ Դոգին և Յութուբ բլոգեր ԱյՋաստինին։

Փորձագետները պարզել են, թե որ ծրագրերն են ամենաշատ անձնական տվյալներ հավաքագրում

Վերջերս Էյփլ կազմակերպությունը ծրագրավորողներին պարտադրում է էփսթոր ծրագիր ներբեռնելիս նշել գաղտնիության քաղաքականության կարգավորումները՝ օգտատերերի ակտիվությանը հետևելու նպատակով։ Փքլաուդի փորձագետները օգտագործելով Ափսթորի և Մակսթորի ներկայացված տեղեկատվությունը՝ կազմել են բոլոր այն ծրագրերի ցուցակը, որոնք ամենից շատ անձնական տվյալ են հավաքագրում, որոնք առանց մեծ ջանքերի կարող են հայտնվել երրորդ անձանց մոտ։ Աղյուսակ կազմելու համար ընտրվել են անձնական տվյալների ցանկ և ըստ այդ ցանկի ծրագրերը դասակարգվել են տոկոսային հարաբերակցությամբ։ Ցանկին կարող եք ծանոթանալ ստորև բերված նկարից։

«Ցանցային գողերի»  հակառեյթինգը գլխավորել է Ինսթագրամը 79 տոկոս հարաբերակցությամբ, երկրորդ տեղում Ֆեյսբուքն է, երրորդում Լինքդինը՝ համապատասխանաբար 57 և 50 տոկոսով։ Հաճախորդների անձնական ինֆորմացիային տիրապետելու ուղղությամբ մեծ աշխատանքներ տանող ընկերությունների ցանկում առանձնակի աչքի են ընկնում Ուբեր Իտսը, Թրեյնլայնը, Յութուբը, Յութուբ մյուզիքը, Դելիվերուն, Իբեյը և Դուլինգոն։

Տելեգրամ ընկերությունը 1 միլիարդ դոլարի պարտատոմս է թողարկել

Անցած շաբաթ Տելեգրամ ընկերությունը թողարկել է առաջին դոլարային պարտատոմսերը՝ տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով ընդհանուր մեկ միլիարդ դոլար արժողությամբ։ Նվազագույն լոթը կազմում է 500 հազար դոլար։ Պարտատոմսերը տեղադրված են մինչև 2026 թ. և կարող են փոխվել Տելեգրամի բաժնետոմսերի 10 տոկոս դիսկոնտով ընկերության IPO դուրսգալու պայմանում։

Այս պարտատոմսերը ենթադրում են տարեկան երկու անգամյա վճարում, 1 արժեթղթի նոմինալ արժեքը կլինի 1000 դոլար։ Պարտատոմսերի առաջին վճարումները նախատեսված են 2021 թ-ի սեպտեմբեր ամսին։

Պարտատոմսերի վաճառքի հանելը իրականացվել է ուղղակիորեն և նպատակ ունի միջոցներ հավաքել Gram կրիպտոարժույթի անհաջող շուկա մուտք գործելու վարկային պարտավորությունների կատարման համար։