Սպուտնիկ V-ն կենդանիներին կարող է պաշտպանել COVID-19-ից

166

Ռուսաստանի Առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ Սպուտնիկ V պատվաստանյութը կարող է կորոնավիրուսից լավ պաշտպանել մարդկանց և կենդանիներին:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Սպուտնիկ V-ն նաև կպաշտպանի կենդանիներին, և դա լավ է, բայց նախ մենք դեռ պետք է պատվաստենք մարդկանց», ասել է Գինցբուրգը ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում:

Փորձագետի խոսքերով, կենդանիները նույնպես պետք է պատվաստվեն, և ոչ միայն նրանց պաշտպանության համար, այլև կանխելու վիրուսի շրջանառությունը մարդկանց և կենդանիների միջև:

Գինցբուրգը նշել է, որ Սպուտնիկ V պատվաստանյութը անցել է բոլոր նախակլինիկական փորձարկումները կենդանիների վրա և լավ արդյունքներ է ցույց տվել: