Մուրաշկոն անվանել է ՌԴ առողջապահության նախարարության 2021 թ․ գերակա խնդիրները

80

Ռուսաստանի առողջապահության համակարգի կայունության ապահովումը վարակիչ մարտահրավերներին, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համակարգի արդիականացման ծրագրի մշակումը 2021 թ. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության գերակա խնդիրներն են, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Առաջնային խնդիրը պետք է լինի ապահովել առողջապահական համակարգի կայունությունը վարակային մարտահրավերներին: Նախևառաջ, մենք պետք է ապահովենք, որ COVID-19-ի հատուկ կանխարգելումն ընդգրկի չափահաս բնակչության առնվազն 60%-ին, և մենք նաև պետք է զարգացնենք նոր պատրաստուկներ այս հիվանդությունը բուժելու համար», ասել է նա ՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության կոլեգիայում: Նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։