Մերկելը պատվաստվել է AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին բաղադրիչով

200

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատվաստվել է AstraZeneca-ի կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին բաղադրիչով: Այդ մասին Twitter-ում հայտնել են Նախարարների կաբինետի մամուլի քարտուղարն ու Գերմանիայի մամուլի դաշնային բյուրոյի ղեկավար Շտեֆեն Զայբերտը:

 «Ուրախ եմ, որ այսօր ստացա AstraZeneca-ի իմ առաջին ներարկումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցում են պատվաստումների արշավին և բոլորին, ովքեր պատվաստվում են: Պատվաստումը համաճարակի հաղթահարման բանալին է», ասել է Մերկելը:

66-ամյա Մերկելն այն քաղաքացիների շարքում է, ովքեր իրավունք ունեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ այս պատրաստուկով: 60 տարեկանից ցածր անձինք չպետք է ստանան AstraZeneca-ի ներարկումներ հնարավոր կողմնակի ազդեցություններից խուսափելու համար: