Կրեմլ. Թուրքիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումը կապված չէ քաղաքականության հետ

150

Թուրքիայի հետ օդային հաղորդակցության սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրում նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է: Ռուսաստանի կառավարության որոշումը ոչ մի կապ չունի Մոսկվայի ու Անկարայի երկկողմ համագործակցության հետ: Այս մասին ուրբաթ, ապրիլի 16-ին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչն արդեն հերքել էին քաղաքական ֆոնի վերաբերյալ շահարկումները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշվել է դադարեցնել օդային երթևեկությունը Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև՝ վերջինիս առողջարաններում համաճարակաբանական իրավիճակի սրման պատճառով: Չարտերային և կանոնավոր չվերթները չեն գործում ապրիլի 15-ից հունիսի 1-ը: