Թուրքիան հունիսին կարող է սկսել «Ստամբուլ» ջրանցքի նախագծի իրականացումը

125

Թուրքիան հունիսին կարող է սկսել իրականացնել «Ստամբուլ» ջրանցքի կառուցման նախագիծը: Այդ մասին ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուզում ենք [«Ստամբուլ» ջրանցքի կառուցումը] սկսել կամուրջների կառուցմամբ, որոնք հատելու են այդ ջրանցքը: Հուսով եմ, որ մենք կարող ենք քայլեր ձեռնարկել հունիսին ջրանցքը հատող կամուրջներից մեկը կառուցելու համար», ասել է Թուրքիայի ղեկավարը: