Թուրքիան արգելք դրեց կրիպտոարժույթների օգտագործման վրա

228

Թուրքիայի Կենտրոնական բանկն առաջին անգամ օրենսդրական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով օգտագործման համար: Համապատասխան կանոնակարգերը ուրբաթ օրը հրապարակվել են Resmî Gazete պետական ​​պաշտոնական թերթում:

Արգելքն ուժի մեջ է մտնում ընթացիկ տարվա ապրիլի 30-ից: Դա վերաբերում է քաղաքացիների և կազմակերպությունների միջև կրիպտոարժույթներով ցանկացած գործողության իրականացմանը: Ընթացիկ փուլում Կենտրոնական բանկը չի սպասարկի, երաշխավորի կամ կարգավորի կրիպտոարժույթներով գործարքների կատարումը: