Զելենսկին հորդորել է ուկրաինացիներին՝ հանգստանալ կորոնավիրուսից տառապող Թուրքիայում՝ ի պատասխան Էրդողանի աջակցության

108

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի զբոսաշրջությունը դեպի Թուրքիա և ցույց տա, որ աջակցում է Անկարային։ Այդպիսով նա ուկրաինացիներին կոչ է արել արձակուրդն անցկացնել Թուրքիայում՝ ռուսների փոխարեն, որոնք ժամանակավորապես չեն կարող դա անել: Տեսաուղերձը տեղադրվել է Զելենսկիի գրասենյակի ֆեսյբուքյան էջում։

«Ռուսներն ասել են, որ կսահմանափակեն զբոսաշրջությունը Ռուսաստանի Դաշնությունից դեպի Թուրքիա: Դա նրանց անձնական գործն է: Իսկ ես կարծում եմ, որ, ընդհակառակը, մեզ անհրաժեշտ է ավելացնել զբոսաշրջությունը և ցույց տալ, որ մենք աջակցում ենք Թուրքիային»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Բացի այդ՝ նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցության համար: «Կարևոր է, որ նա սատարում է մեր դիրքորոշմանը, չի ճանաչում Ղրիմի բռնակցումը»,- ավելացրել է Զելենսկին: