Գոլիկովա. Պատվաստումների տեմպը թույլ է տալիս շուտով ակնկալել սահմանափակումների վերացում

254

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպի ավելացումը թույլ է տալիս ակնկալել սահմանափակումների վերացում «շատ մոտ ապագայում», սակայն դրանցից հրաժարվելուց հետո էլ պետք է զգույշ լինել: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Ռուսաստանում պատվաստումների ծավալները մեծանում են, և դա լավ է: Սա մեզ հնարավորություն է տալիս մտածել այն մասին, որ շատ մոտ ապագայում սահմանափակումները կվերացվեն», ասել է նա ՌԴ Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստում:

Գոլիկովայի համաձայն, Ռուսաստանում COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է 8 միլիոնը: