Գաղտնի աշխատանքներ են տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ․Հայկ Մարտիրոսյան

148

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանքներ են տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ։ Դրանով Հայաստանն ամրագրելու է սեփական պարտությունը, փաստացի հրաժարվելու սեփական տարածքները վերականգնելու հեռանկարից և նորանոր զիջումներ է անելու։ Դա լինելու է մեղմ և խաբուսիկ ձևակերպումներով, հայաստանցիների անգետ հատվածին հաճելի ու հուսատու տոներով, բայց այնուամենայնիվ` Հայաստանն առհավետ թաղող փաստաթուղթ։

Հանրային ոլորտում տարվող թաքնված կամ արդեն ոչ այդքան թաքնված արշավն ու ամենատարբեր պետական պաշտոնյաների հայտարարությունները Երևանում, Բաքվում և Մոսկվայում դրա մասին են վկայում։

Բացառված չէ, որ այդ պայմանագիրն այնուամենայնիվ չստորագրվի։ Բայց այս պահի դրությամբ` ամեն բան այդ ուղղությամբ է գնում։ Դավաճանների ռեժիմը հետևողականորեն իրականացնում է թուրք-ռուսաստանյան օրակարգը` ստեղծել նախ` տնտեսական, ապա և քաղաքական Մեծ Թուրան, երկաթուղով միացնել Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանի հանձմամբ Թուրքիային` ամրապնդել Ռուսաստան-Թուրքիա դաշինքը։