Ապրելաձև և կենսակերպ դարձնել ազգային գաղափարախոսությունը.Բակուր Մելքոնյան

108

Բնութագրեմ մի ազգի, գուշակեք.

Մեկը մեկի տակ փորող, լիքը նախանձ մարդիկ, նաև լիքը խելացի անհատականություններ, բայց համախմբվելու լուրջ պրոբլեմ, աշխարհով մեկ ցրված, մի համայնք գիտեմ մոտ 300 հոգի են և այդ երկրում բացել են 3 տարբեր կազմակերպություններ և 3-ն էլ իրար հետ չունեն, շահամոլություն, տարածված սուտ խոսալ և սեփական երկրում էլ լուրջ քաղաքական ճգնաժամ…

Գուշակեցի՞ք…

Եվ ավաղ շատերդ սխալվեցիք, խոսքը հրեա ազգի մասին է, ով չգիտի, ասեմ.

Հայաստանում կա մոտ 300 հոգանոց հրեական համայնք և կա 3 հրեական կազմակերպություն, Իսրայելում արդեն 2 տարի է քաղաքական ճգնաժամ է, հերթական ընտրությունները արդյունք չտվեցին և էլի վարչապետ չընտրվեց, հրեաների հիմնական շարժիչ ուժը շահն է, աշխարհի ամենաշահամոլ ազգն է հրեա ազգը, վկա իրենց անեկդոտները))): Հենց իրենք են ընդունում իրենց նախանձ լինելու մասին, էդ մասով բավականին ինքնաքննադատ են: Եվ ունեն աշխարհի հզորագույն պետություններից մեկը:

Էս ամենը պատմեցի էն մարդկանց համար, որոնք նման ձևով բնութագրելով հայ ազգին, ասում են. չէ, փրկություն չկա, նման հատկանիշներով ազգս դատապարտված է և չի կարող հզորանալ…Բայց մի կարևոր տարբերություն կա, հրեաները ունեն ազգային գաղափարախոսություն, ինչով շարժվում են առաջ: Բայց ազգային գաղափարախոսությունը ազգի հետ չի ծնվել, այն հետո կազմել են: Ուրեմն ի՞նչ է պետք մեզ անել, այո՜ ճիշտ եք, պետք է թղթին հանձնել և ապրելաձև և կենսակերպ դարձնել ազգային գաղափարախոսությունը, որը և մի խումբ շատ խելացի մարդիկ հիմա անում են: Ուրեմն և ես հավատում եմ իմ ազգի և պետության հզորացմանը!