Ամերիկյան զորքերի մի մասը Աֆղանստանից կտեղափոխի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան

168

ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ զորքերի մի մասը Աֆղանստանից դուրս բերելու մասին երկրի նախագահ Ջո Բայդենի որոշումը թույլ կտա զինվորականներին տեղափոխել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

«Նախագահի և նրա թիմի կողմից Աֆղանստանում զգուշավոր քայլեր ձեռնարկելու պատճառներից մեկը մեր ղեկավարության և ռազմական ուժի ժամանակի, ուշադրության և ռեսուրսների ազատումն է», ասվում է հաղորդագրության մեջ:

Այդպիսի գործողությունները հնարավորություն կտան ուշադրությունը կենտրոնացնել «21-րդ դարի առանցքային մարտահրավերների» վրա: Պաշտոնյայի խոսքերով, դրանք կապված են հենց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ: