Huawei-ը մտադիր է 6G ցանց գործարկել մինչև 2030 թվականը

169

Չինական Huawei հեռահաղորդակցական ընկերությունը նախատեսում է 2030 թվականին գործարկել վեցերորդ սերնդի (6G) բջջային ցանց:

Ըստ Չինաստանի Ցինխուա համալսարանի ներկայացուցչի, նոր ցանցերում ինտերնետի արագությունը կհասնի վայրկյանում հազար գիգաբայթի, ինչը 50 անգամ ավելի արագ է, քան 5G կապի ստանդարտը: CGTN հեռուստաալիքի տվյալներով՝ 6G ցանցերը կլուծեն գերարագ շարժման մեջ բարձրորակ ինտերնետ կապերի հետ կապված 5G-ի խնդիրը: Վեցերորդ սերնդի բջջային ցանցերը կապահովեն բարձրորակ միացում, երբ օգտատերը շարժվում է 1000 կմ/ժամ արագությամբ՝ գերարագ գնացքով կամ ինքնաթիռով ճանապարհորդելիս: