Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանում կանխվել է 78 ահաբեկչություն

136

Վերջին երկու տարվա ընթացքում հատուկ ծառայությունները կանխել են 78 ահաբեկչություն Ռուսաստանում: Այս մասին հայտարարել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները կանխել են 129 նման (ահաբեկչական) հանցագործություն, այդ թվում 78 ահաբեկչություն», ասել է նա ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում անցկացվող միջազգային խորհրդաժողովում:

Բացի դրանից, ճնշվել է ահաբեկչական կազմակերպությունների մի շարք բջիջների գործունեությունը: