«Սպուտնիկ V»-ով պատվաստվածների մոտ թրոմբոզ չի առաջանում

111

Մինչև օրս թրոմբոզի ոչ մի դեպք չի գրանցվել այն քաղաքացիների մոտ, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին հայտարարել է Ռոսզդրավնադզորի ղեկավար Ալլա Սամոյլովան, գրում է news.ru-ն:

Սամոյլովան ընդգծել է, որ այս պահի դրությամբ այդ շիճուկի օգտագործման ֆոնին կամ դրա օգտագործման ուղղակի հետևանքով թրոմբոզի առաջացում չի արձանագրվել: Նրա խոսքերով՝ այս տեղեկությունը հաստատել է նաև Արգենտինայի առողջապահության նախարարությունը: