Սպիտակ տուն. Պուտինի ու Բայդենի գագաթաժողովը կարող է օգնել կայունացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները

87

«Վաշինգտոնը ցանկանում է կայունացնել հարաբերությունները Մոսկվայի հետ», և դրան կարող է նպաստել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը, լրագրողների համար կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«ԱՄՆ-ի խնդիրն է՝ կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, կայունացնել այդ հարաբերությունները, և, իհարկե, քննարկում անցկացնել։ Գագաթաժողովի անցկացումը հնարավորություն կտա քննարկել այն ոլորտները, որտեղ մենք համաձայն ենք միմյանց հետ և կարող ենք միասին աշխատել», ասել է Փսակին։

Բայդենը, ըստ ամերիկյան կողմի, երեքշաբթի օրը կառուցողական զրույց է ունեցել Պուտինի հետ: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցը մեկն է այն դեպքերից, երբ ԱՄՆ-ին «անհրաժեշտ է բարդ բանակցություններ վարել»: