Ռոհանի․ Իրանը ցանկության դեպքում կարող է սկսել ուրանի հարստացումը մինչև 90%

76

Իրանի իշխանություններն ի վիճակի են սկսել ուրանի հարստացումը մինչև 90%: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր մենք կարող ենք ուրանը հարստացնել մինչև 90%», ասել է նա: Միաժամանակ նախագահը հավելել է, որ «Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել»: Ռոհանիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը:

Ըստ նրա, «եթե կողմերը վերադառնան միջուկային գործարքին, ուրանի հարստացումը չի գերազանցի 3,67%-ը (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում նախատեսված հարստացման առավելագույն աստիճանը)»: