Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո տղամարդ է մահացել. Hayeli

85

Hayeli.am-ի ունեցած տեղեկություններով՝ օրեր առաջ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելուց հետո մի տղամարդ է մահացել: Նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիկանապահներից մեկի հարազատ եղբայրն է, ում դուստրն աշխատում է վարչապետ Նիկոլ Փաշինայնին և իր տիկնոջը պատկանող «Հայկական ժամանակում»:

Աշխարհի բազմաթիվ երկրներում AstraZeneca-ի կիրառումը արգելվել է` հետպատվաստումային թրոմբոէմբոլիկ բարդությունների և մահվան բաձր ռիսկի պատճառով։

Սակայն, օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ  «AstraZeneca-ով» կպատվաստվեն  55 տարեկանից բարձր անձինք: Իսկ լրագրողների նկատառումներին, թե հայտնի են այս պատվաստանյութի բարդությունները, Ավանեսյանը վերաբերվեց թերահավատորեն և վստահեցրեց, որ Հայաստանում ոչ մի բարդության չեն սպասում։