«Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Իլհամ Ալիևի առաջարկից». Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունը. Mediaport

72

Բելառուսի նախագահը պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին:

Նա նշել է, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից:

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь 1»-ի փոխանցմամբ՝ ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը:

Հայտնի է, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին և Փաշինյանն, ըստ տեղեկությունների, ընդունել է այդ առաջարկը: Այդ մասին է վկայում նաև Լուկաշենկոյի ձևակերպումը, որ «մինչև Փաշինյանը» Հայաստանի նախկին ղեկավարությունը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Ալիևի առաջարկից:

Mediaport