Իրաքում ռազմաբազայի վրա հարձակումից մեկ թուրք զինվոր է մահացել

74

Թուրք զինծառայող է զոհվել Իրաքի հյուսիսում գտնվող (Թուրքիայի) հանրապետության զինված ուժերի ռազմաբազայի գնդակոծման արդյունքում. հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ իրաքյան անվտանգության աղբյուրները հայտնել էին, որ Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի զինված ուժերի ռազմական ճամբարը հրթիռակոծության է ենթարկվել, հարված է հասցվել նաև Էրբիլ քաղաքի օդանավակայանին:

«Այսօր հրթիռային հարձակում է տեղի ունեցել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիք ռազմաբազայի վրա: Արձակված երեք հրթիռներից մեկը հարվածել է բազայի տարածքին, իսկ մյուս երկուսը՝ գյուղին: Հարձակման արդյունքում մեր  մարտական ընկերը սպանվել է, իսկ գյուղում մի երեխա վիրավորվել», – նշել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից:

Նշվում է, որ թուրքական հարվածային անօդաչու սարքեր են ուղարկվել այն տարածք, որտեղից իրականացվել է գնդակոծությունը: