Էրդողան․ Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվելու «Ստամբուլ» ջրանցքի վրա

56

Ծրագրված «Ստամբուլ» ջրանցքը չի ենթարկվելու Մոնտրյոյի նեղուցների ռեժիմի մասին կոնվենցիային, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

««Ստամբուլ» ջրանցքը կապ չունի Մոնտրյոյի կոնվենցիայի հետ: Այս ջրանցքը մեզ համար ձեռքբերում կլինի, կօգնի լրջորեն ազատել Բոսֆորը շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից», Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում Haberturk-ը: Նա նաև նշել է, որ այն «Թուրքիային կտա անկախություն և կամրապնդի նրա ինքնիշխանությունը»:

1936 թ. Մոնտրյոյի (Շվեյցարիա) համաժողովում ընդունված կոնվենցիան պահպանում է նեղուցներով անցման ազատությունը միայն առևտրային նավերի համար: