Էրդողանն արձագանքեց Իտալիայի վարչապետի խոսքերին, ով իրեն բռնապետ էր անվանել

95

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, ով իրեն բռնապետ էր անվանել:

«Իտալիայի վարչապետի հայտարարությունն իսկական անպարկեշտություն է ու կոպտություն», Էրդողանին է մեջբերում «ՌԻԱ» գործակալությունը:

Մարիո Դրագին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Թուրքիայի ղեկավարը բռնապետ է, որի հետ անհրաժեշտ է համագործակցել՝ գտնելով ճիշտ հավասարակշռություն:

Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էրդողանի հանդիպման ժամանակ եղած դիվանագիտական ​​սկանդալից հետո: Այդ ժամանակ ֆոն դեր Լայենին աթոռ չէր առաջարկվել, և նա ստիպված նստել էր բազմոցին՝ ընդդեմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, սակայն վերջինիս դիվանագիտական ​​կոչումն ավելի ցածր էր: