Երեւանի կենտրոնով խաղաղ պայմաններում զրահաբաճկոններով ու ֆորմայով ֆռֆռացող ծաղրածուները սպառնում են Անիին.Արման Սաղաթելյան

81

Պատերազմի օրերին Անին Ani Gevorgyan առաջին լրագրողներից էր, որ եկավ Արցախ ու եկավ կամավոր (պատերազմի ընթացքում ArmNews-ի ու Tert.am-ի անձնակազմը աշխատել է կամավոր սկզբունքներով, եւ յուրաքանչյուրը կարող էր հրաժարվել մեկնելուց կամ վերադառնալ ցանկացած պահի):

Ես մի քանի անգամ փորձեցի ուղարկել Անիին տուն, երբ ակնհայտ դարձավ, որ թշնամին թիրախավորում է նաեւ լրագրողներին, ու արդեն կան վիրավորներ լրագրողներ, այդ թվում ծանր, եւ երբ անխնա օր ու գիշեր չէր լռում տագնապի ազդանշանը եւ հրթիռակոծվում ու ռմբակոծվում էին քաղաքացիական օբյեկտները։ Ամեն անգամ Անին վրդովվում ու հրաժարվում էր, ու չէր գործում նաեւ մանկահասակ երեխա ունենալու փաստարկը։

Իհարկե, իր հրաժարվելը ես որպես խմբի ղեկավար կարող էի անտեսել եւ ընդհանրապես առանց որեւէ բան քննարկելու ուղարկել Անիին Երեւան, բայց որ տեսնում էի նրա կամքը, խիզախությունը ու ծանր պայմաններում աշխատանքով իր կոլեկտիվի հետ միասին հայրենիքին ծառայելու անկեղծ ձգտումը, ամեն անգամ հետ էի կանգնում նման որոշումից։ Նորմալ երկրում ես, անշուշտ, վաղուց միջնորդություն արած կլինեի Անիին եւ այլ` ոչ ղեկավար կազմի աշխատակիցներին գերատեսչական պարգեւների ներկայացնելու համար։ Բայց դա նորմալ երկրում։

Իսկ առայժմ Երեւանի կենտրոնով խաղաղ պայմաններում զրահաբաճկոններով ու ֆորմայով ֆռֆռացող ծաղրածուները սպառնում են Անիին` տարածելով նաև իր մանկահասակ երեխայի ֆոտոն։ Իրարկե, նման լակոտությունները սահմանափակվում են միայն վիրտուալ տիրույթում, ինչպես իրենց կապիկ պատվիրատուների ամեն ինչը։ Ես բացարձակ զգայուն չեմ նմանատիպ լակոտություններին, եւ ձերպեսներին հարյուրներով եմ տեսել` այդ թվում ձեր գերագույն վիժվածքին։ Բայց այս անգամ կնոջ եք մոտ եկել, որն իմ կոլեգան ու ընկերն է, եւ իր երեխային: Հետևաբար ուրեմն եթե ու վիրտուալ տիրույթից դուրս գալու լինեք երբեէ, եղեք ծայրահեղ զգույշ։ Փսլնքոտներ:

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: